<<Թաթսթոուն>> ՍՊԸ-ի ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի հանքավայրի տեղամասում Մեղրի-1 220 կվ օդային գծի տեղափոխման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

29-11-2017

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 15 00-ին ՀՀ Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի Ագարակ քաղաքի վարչական ղեկավարի նստավայրում /Գարեգին Նժդեհ 5 հասցեում/ տեղի կունենան  <<Թաթսթոուն>> ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի հանքավայրի տեղամասում Մեղրի-1220 կվ օդային գծի տեղափոխման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218:
 

<
>