<<Շիրառ>> ՍՊԸ Օշական համայնքում նախատեսվող 5 և 6 թռչնանոցների կառուման նախնական գնահատման հայտի հանրային քննարկումներ

28-11-2017

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. դեկտեմբերի 13-ին ժամը 12:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Օշականի գյուղապետարանում տեղի կունենա <<Շիրառ>> ՍՊԸ Օշական համայնքում նախատեսվող 5 և 6 թռչնանոցների կառուման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218:

<
>