Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով  եղել է ՀՀ Շիրակի մարզում

27-11-2017

Նոյեմբերի 23-ին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար` Ե.Տերտերյանն աշխատանքային այցով գտնվում էր ՀՀ Շիրակի մարզում։ 

Այցի շրջանակներում Ե.Տերտերյանը հանդիպեց ՀՀ Շիրակի մարզպետ Ա.Խաչատրյանի հետ, հանդիպմանը մասնակցում էին նաև իրավապահ, ՏԻՄ, տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ, մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության և Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման աշխատակցներ:
Ողջունելով ներկաներին Ե.Տերտերյանը նշեց, որ կառույցը կազմավորվել է երեք ամիս առաջ` երկու տեսչությունների միավորմամբ և ընդգծեց, որ Տեսչական մարմնի աշխատանքները լինելու են բաց ու թափանցիկ, միաժամանակ խիստ ու հետևողական:

Տեսչական մարմնի ղեկավարը, կարևորելով համագործակցությունն ինչպես մարզպետարանների, այնպես էլ մարզի ուժային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, պատրաստակամություն հայտնեց ցանկացած բնապահպանական խնդիր քննարկել և համատեղ ուժերով լուծումներ գտնել: Ե.Տերտերյանը հորդորեց մարզի տնտեսվարողներին գործունեություն ծավալել միայն օրինական դաշտում:

Քննարկման ընթացքում մարզպետ Ա.Խաչատրյանն ընդգծեց, որ հանդիպման հիմնական նպատակը նորաստեղծ Տեսչական մարմնի հետ արդյունավետ փոխհամագործակցության հաստատումն է, ինչը կնպաստի մարզում բնապահպանական ոլորտում ծագած խնդիրների կարգավորմանը:

Ներկաներին հուզող հարցերին պատասխանելուց հետո` հանդիպման ավարտին, կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց՝ ընդգծելով սերտ համագործակցության կարևորությունն ու շարունակականությունը:

Տեսչական մարմնի ղեկավարն ու մարզպետն այցելեցին «Արփի լիճ» ազգային պարկի այցելուների կենտրոն, ծանոթացան ինքնատիպ կենսաբազմազանությանը, բնապահպանական խնդիրներին, իրականացվեց խորհրդանշական անվանական ծառատունկ: 

Այցի ավարտին Ե.Տերտերյանը հանդիպեց Տեսչական մարմնի ՀՀ Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցներին, ծանոթացավ  աշխատանքային պայմաններին, տվեց հանձնարարականներ։


 

<
>