Գնառաջարկի Ներկայացման Հրավեր

22-11-2017

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 4 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ
 (Ծավ, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ)
 ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է հետքրքրված կազմակերպություններին մասնակցելու գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող մրցույթին` պատուհանների մատակարարում իրականացնելու համար:

Ծրագիր`    «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)
Հղում No`    BMZ-N 2009.6657.2
Ֆինանսավորում`    KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա
Պատվիրատու`    ՊՏԱԾ-Հ ԾԻԳ-ը` ՀՀ բնապահպանության նախարարության (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) և ԳԻՏԵՔ Խորհրդատվական ընկերութան անունից

Պայմանագիր`    Ապրանքների մատակարարում
Հայտի ներկայացման Ընթացակարգ`    KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ
Մրցույթի Ծածկագիր`    SPPA /ARMENIA/G/2017-1
Ապրանքների անվանումը`    4 գյուղական բնակավայրերի համար (Ծավ, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ) պատուհանների մատակարարում 

Հայտարարության սկիզբ    Նոյեմբերի 22, 2017
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ    Դեկտեմբերի 6, 2017
Հայտերը  ներկայացնելու հասցե    ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544
Հայտի փաթեթի լեզու    Անգլերեն 

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am 

Գնառաջարկի ներկայացման փաթեթի և որակավորման պահանջների մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է  կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Հատուկ Համաձայնագրի միջոցով: 
 

<
>