ՍԻԹԵՍ կոնվենցիայի Կողմերի 17-րդ հանդիպմանն ընդառաջ հանդիպել են ՀՀ բնապահպանության նախարարության և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները

18-07-2016

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն այսօր ընդունել է Եվրամիության պատվիրակությանն՝ ի դեմս Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Դիրք Լորենսի և ՀՀ-ում Ֆրանսիայի և Լեհաստանի դեսպանությունների ներկայացուցիչների:

Հանդիպման օրակարգային հարցերն էին 2016 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հարավային Աֆրիկայի Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում կայանալիք ՍԻԹԵՍ կոնվենցիայի Կողմերի 17-րդ հանդիպմանն ընդառաջ կողմ երկրների կողմից ձեռնարկվող քայլերը:

Դիրք Լորենսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և խնդրի շուրջ ցուցաբերած ուշադրության համար, նշել է, որ ԵՄ-ն պատրաստվում է կոմղերի 17-րդ հանդիպմանը (որն ի դեպ ԵՄ պատվիրակության առաջին մասնակցությունն է, քանի որ վերջինս 2015-ին է անդամակցել կոնվենցիային), ներկայանալ մասնավորապես երկու կարևոր հարցերով՝ կապված վայրի բնության ներկայացուցիչների թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների խստացման, ինչպես նաև ՍԻԹԵՍ-ի ավելի արդյունավետ կառավարման ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցման մեխանիզմների ուժեղացման առաջարկով:

Ողջունելով հյուրերին և կարևորելով ԵՄ դիրքորոշումը CITES կոնվենցիայի դրույթներն առավել կատարելագործելու ուղղությամբ, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը նշել է. Հայաստանի "Հանրապետությունը, որպես հարուստ կենսաբազմազանություն և դրանց վտանգված տեսակներ ունեցող երկիր, կարևորում է ԵՄ ջանքերը այդ տեսակների պահպանությունն ու միջազգային առևտրի կանոնակարգումը առավել կատարելագործելու, կոռուպցոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ":

Դիրք Լորենսն իր հերթին կարևորել է ՀՀ պատրաստակամությունը վայրի ֆլորայի և ֆաունայի միջազգային առևտրի կարգավորմանը նպաստելու և անհետացող տեսակների գոյատևումն ապահովելու հարցերում:

ՀՀ բնապահպանության նախարարությունից կարծիք ստանալու նպատակով ԵՄ պատվիրակությունը գրավոր կներկայացնի Յոհաննեսբուրգում իրենց կողմից առաջարկվող նախաձեռնությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակման հեռանկարները, կենդանական աշխարհի տեսակների պահպանության, որսի իրականացման կանոնակարգման և այլ հարցեր: Դիրք Լորենսը ԵՄ օժանդակութունն է առաջարկել ԵՄ Թայեքս գործիքի շրջանակներում, ինչի կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան առաջարկությունների փաթեթ:

 

<
>