ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 04-08.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.0մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 0.43մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամի և հաշվարկվել է 103.5հզ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում, 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 103.50հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի. որից՝
Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի խճաքար տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրման համար
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամի (Արագածոտնի տարածքային բաժին):
Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
Կազմվել է վարչական տուգանքի 8 որոշում՝ 800.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 327.6hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Երևանի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 108.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 87.6հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 72.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի, որից՝
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված 5.0կգ խեցգետնի ապօրինի որսի փաստի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.63մլն.դրամ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց