Կայքը վերաթողարկման փուլում է

Մշակվում է <<Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ>> ԲԲԸ-ի ՝ արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

10-11-2017

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և  N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է <<Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ>> ԲԲԸ-ի ՝ արդյունաբերական  նպատակով ՀՀ Արմավիրի մարզի Նոր-Ամասիա համայնքում  ընկերությանը պատկանող տարածքում  ստորերկրյա ջրային ռեսուրսից   10.0 լ/վ   ջրաքանակով    ջրառի  ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2017 թվականի նոյեմբերի  15-ին, ժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

ՀՀ բնապահպանության նախարարություն
 

<
>