ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրի 2016թ գործունեության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, «<<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Կիրակոսյանը, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, փոխդեսպան Ն․ Լիխթենբերգերը, KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը, ինչպես նաև ծրագրի միջազգային խորհրդատու կազմակերպության` GITEC-ի տնօրեն Ռամազ Գոխելաշվիլին և փոխտնօրեն Մարտիրոս Նալբանդյանը:
Կողմերը քննարկել են <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրում KfW-ի կողմից ֆինանսավորվող բաց ծրագրի 2016 թ. անելիքները:
Նախարար Արամայիս Գրիգորյանը բարձր է գնահատել ՀՀ-ԳԴՀ սերտ համագործակցությունը բնապահպանության և մասնավորապես՝ բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման աջակցության ոլորտում, ինչպես նաև հույս հայտնել, որ վերոնշյալ ծրագրի շրջանակներում միջազգային խորհրդատվությունը դրական ազդեցություն կունենա <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրի հետագա զարգացման և կայացման վրա՝ դարձնելով այն միջազգային պահանջներին և չափանիշներին համապատասխանող բնության հատգուկ պահպանվող տարածք:
Դեսպան Քիսլերը, կիսելով նախարարի կարծիքը և կարևորելով ակտիվ համագործակցությունն աշխատանքի բոլոր փուլերում, հույս է հայտնել, որ գործադրված ջանքերը մոտ ապագայում կտան իրենց ցանկալի արդյունքը:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց