ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 2016 թ.առգրավվել է 317.0 կգ (որսի արգելքի ողջ ժամանակահատվածում` 1տոննա 617 կգ)<<սիգ>> տեսակի ձուկ

01-02-2016

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11.01-29.01.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել 45,0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 45.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Ի կատարումն ՀՀ ԲՆ նախարարի մոտ 14.01.2016թ. կայացած գործակարգավարական խորհրդակցության արձանագրությամբ տրված հանձնարարականի Սևանա լճում ապօրինի ձկնորսության կանխարգելման նպատակով ԲՊՏ անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի և Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների ուժերով կազմակերպվել է հսկողություն Սևանա լճի ափամերձ հատվածներում, իսկ քաղաքների և բնակավայրերի տարածքներում` ձկան հնարավոր ապօրինի վաճառքի կետերում և շուկաներում կազմակերպվել կանխարգելիչ շրջայցեր: Այդ շրջայցերի արդյունքում առգրավվել է 317.0 կգ Սևանի <<սիգ>> տեսակի ձուկ (որսի արգելքի ողջ /20.11-25.12.15 և 06.01-20.01.16թ./ ժամանակահատվածում` 1տոննա 617 կգ), ինչը սահմանված կարգով հանձնվել է մանկատներին և ծերանոցներին:

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 10.0 գծամետր ձկնորսական ցանց:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,0մլն.դրամ:

<
>