ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած IFAD-ի պատվիրակությանը՝ տարածաշրջանային տնօրեն տիկին Խալիդա Բուզարի գլխավորությամբ:
Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով գործընկեր կողմերի պատրաստակամությունն ու վստահությունը ՀՀ-ում իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ <<IFAD-GEF Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում ծրագրի>> շրջանակներում, հույս է հայտնել, որ այս ակտիվ համագործակցությունը մոտ ապագայում կտա իր ցանկալի արդյունքը՝ նպաստելով կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված ջանքերին և բնապահպանության ու գյուղատնտեսության ոլորտներում կբերի զգալի բարելավումների:
Տիկին Բուզարը, բարձր գնահատելով բնապահպանական խնդիրների լուծման և ռիսկերի նվազեցմանն ու համայնքային զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության ակտիվ քաղաքականությունը, հույս է հայտնել, որ իրականացվող ծրագրերը կնպաստեն Հայաստանում ֆերմերային տնտեսությունների կայուն զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտի ենթակառուցվածքների կատարելագործանն ու հողերի դեգրադացման ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև դեգրադացված տարածքների վերականգնմանը և դրանք ցանքաշրջանառության վերադարձնելուն: Վերջինս գոհունակությամբ նկատել է երկու գերատեսչությունների՝ ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների միջև համգործակցության աննախադեպ ակտիվությունը՝ հույս հայտնելով, որ այն օրինակելի փորձ կարող է դառնալ այլ երկրների համար:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման ապագա հեռանկարները:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց