Կայքը վերաթողարկման փուլում է

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այցելել է Dasaran կրթական կենտրոն

10-11-2017

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այսօր այցելել է Dasaran կրթական կենտրոն: Փոխնախարարը, վերջինիս ուղեկցող Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը և Կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի գծով մասնագետ Վահագն Սարգսյանը ծանոթացել են ծրագրի կողմից իրականացվող աշխատանքների առանձնահատկություններին:
«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ, Dasaran կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը և գործադիր տնօրեն Արթուր Բաբայանը ներկայացրել են կրթական ծրագրի կայացման ուղին, ձեռքբերումները, Dasaran.am կայքի հնարավորությունները, ընթացիկ ու նախանշված նախագծերը:
    Խ. Հակոբյանը ներկայացրել է էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ուղղությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող քայլերը, էկոտուրիզմի ոլորտում առկա վիճակը: 
    Քննարկում է ծավալվել վերոհիշյալ հարցերի վերաբերյալ համագործակցության հնարավոր ձևաչափերի և մեխանիզմների շուրջ, նախանշվել այն հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ առաջիկայում կառուցվելու է գերատեսչության և կրթական ծրագրի փոխգործակցությունը:

<
>