ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից հայտնաբերված խախտումների արդյունքում հաշվարկվել է 1.03 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

16-11-2015

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09–13.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 1.03 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 3 գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1.0մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության և Երևանի տարածքային բաժնի կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 99.5կգ /186հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել Երևանի Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց, <<Զատիկ>> Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ, Ա. և Պ. Աբրահամյանների և Նոր-Նորքի բարեգործական ճաշարաններ, <<Նորքի տուն-ինտերնատ>> ՊՈԱԿ:

Լոռու տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 25 հատ <<սիգ>> տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 9.0 կգ./18 հատ/ <<սիգ>> տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու <<Երեխաների տուն>> ՊՈԱԿ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 500.0հազ. դրամ:

<
>