Կայքը վերաթողարկման փուլում է

Հայաստանի բնության պետական թանգարանը 65 տարեկան է

08-11-2017

Նոյեմբերի 10-ին Հայաստանի բնության պետական թանգարանում կկայանա տոնական միջոցառում՝ նվիրված թանգարանի հիմնադրման 65-ամյակին:Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ,պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանի (Թաթոս)՝ «Հայոց աշխարհի յուրատիպ մեկնաբանում» խորագրով աշխատանքները: Տոնական միջոցառման ժամանակ հանդես կգան Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաները: Սիրով հրավիրում ենք մասնակցելու և միասին նշելու Հայաստանի բնության պետական թանգարանի հիմնադրման 65-ամյակը:

Վայր՝ Ք. Երևան, Տիգրան Մեծի 34՝ Հայաստանի բնության պետական թանգարան: Սկիզբը՝ ժամը 15:00:

<
>