2015թ. սեպտեմբեր 15-ին ՀՀ բնապահպանության նախարարության և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ԵՄ "Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն" (ՄԳՇՄՊ) ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում տեղի է ունեցել մոնիթորինգի նոր դիտահորի գործարկում: Ծրագրի օժանդակությամբ կառուցված դիտահորը կահավորվել է ջրի մակարդակի, ջերմաստիճանի և հաղորդակցության ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներով: Տվյալների փոխանցումը ստորերկրյա ջրերի մոնիթորինգի պատասխանատու կազմակերպությանը` ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնին, կիրականացվի հեռահաղորդակցման համակարգով:
Տեղում նաև անց է կացվել ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցների վերապատրաստում՝ հորի վրա տեղադրված ժամանակակից սարքավորումների օգտագործման թեմայով:
Վերոնշյալ աշխատանքներն իրականացվել են գետավազանային կառավարման պլանի մշակման շրջանակներում: Նպատակն է աջակցել ՀՀ բնապահպանության նախարարությանը` անդրադառնալու Արարատյան դաշտի արտեզյան ստորերկրյա ջրերի սպառման հիմնախնդրին և գետավազանում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի բարելավման միջոցով խթանելու ջրօգտագործման վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկատվության հավաքագրմանը և ջրերի բաշխման վերաբերյալ արդյունավետ որոշումների կայացմանը:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց