ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Աշխատանքային այցի առաջին օրը նախարար Արամայիս Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) նախագահ Օլաֆ Չիմփքեյի և գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերի հետ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանման համատեքստում Էկոհամակարգերի ուսումնասիրությանը, բնության հատուկ պահպանվող նոր տարածքների նախագծման ու ստեղծմանը, առկա պահպանվող տարածքներին աջակցություն ցուցաբերելուն և էկոտուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել կլիմայի փոփոխության մեղմման միջոցառումների շրջանակում: Քննարկել են նաև Էկոկրթության ոլորտում փորձի փոխանակման հարցեր:
Կողմերը բարձր են գնահատել ՀՀ բնապահպանության նախարարության և Գերմանիայի բնության պահպանության միության համագործակցության ներկա մակարդակը և կարևորել դրանց հետագա զարգացումն ու խորացումը:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց