ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 31.08–04.09.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 450,0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 595,5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 37.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 3 գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 168,0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 345.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ուսումնասիրվել և հաշվարկվել է մարզի Հերհեր համայնքի տարածքում հրդեհի հետևանքով բնությանը պատճառված վնասի չափը:
Փայտի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 13,06 մլն.դրամ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց