Հերքման պահանջ

21-08-2015

"Հայկական ժամանակ" օրաթերթն այսօր հրապարակել է տեղեկատվություն «Նալոգներ և այլն» վերնագրով:

Նյութում, սակայն, բացակայում են փաստեր և հիմնավորումներ: "...Շոշափվել են խիստ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ..." տեքստի և նախարարի լուսանկարի համադրությամբ լուրի հրապարակումը լրագրողական էթիկայի կանոնների, ինչպես նաև օրենսդրության լուրջ խախտում է և թյուրըմբռնում է առաջացնում ընթերցողի մոտ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը պահանջում է համապատասխան լրատվամիջոցին հերքել հրապարակված անճշտությունը, նյութը կառուցել ճշգրտված տվյալների հիման վրա և զերծ մնալ սխալ անձնավորումներից և այն նախարար Արամայիս Գրիգորյանին վերագրելուց, այլապես Նախարարությունը ստիպված կլինի իր օրինական պահանջը պնդել օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով:
 

      ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

<
>