Կայքը վերաթողարկման փուլում է

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ․ Հակոբյանն աշխատանքային այցով եղել է Ալմաթիում

07-11-2017

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD)  հրավերով ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում մասնակցել է «Կանաչ գործողությունների ծրագրի» աշխատանքային խմբի տարեկան խորհրդակցությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքներում ներդրումների իրականացման և ցածր ածխածին պարունակող տնտեսության անցման, հիմնական բնագավառներում /նաև գյուղատնտեսության/ ջրային ռեսուրսների կառավարման կատարելագործման և աշխատանքի արտադրության բարձրացման, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հարցեր։ «Կանաչ աճի» համատեքստում քննարկվել են նաև կրթության, հաղորդակցության և հանրային իրազեկման բարձրացման հարցեր։

Խորհրդակցության ընթացքում Խ․Հակոբյանը  ներկայացրել է Հայաստանում վերոհիշյալ հարցերի վերաբերյալ կատարված աշխատանքների առաջընթացի, ինչպես նաև ՄԱԿ-ի ԵՏՀ-ի կողմից կազմակերպվող «Կանաչ տնտեսություն» միջոցառման վերաբերյալ Բաթումիի նախաձեռնության (BIG-E) շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ  տեղեկատվությունը:

 Անդրադարձ է եղել նաև կանաչ աճին ուղղված միջգերատեսչական քաղաքականության համակարգման ինստիտուցիոնալ  կարողությունների ամրապնդման և բյուջեի հաշվետվության վերաբերյալ խնդիրներին։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018թ. կողմերի հանդիպումն անցկացնել Սլովենիայի Հանրապետությունում:

<
>