2015 թվականի փետրվարի 09-13-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 2,1մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

16-02-2015

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09-13.02.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 750.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 2,1մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման չորս գործերի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.09մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.6հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից հայտնաբերված Շահաբ գյուղում իրականացվող հորի ապօրինի հորատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից չորս տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում: Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.32մլն.դր. գումար:

<
>