2015 թվականի հունվարի 12-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետ. բյուջե է մուտքագրվել 19.1 մլն. դրամ

09-02-2015

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 12.01.2015–06.02.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 3.79մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 44 որոշում և հաշվարկվել է 7.47մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 10 գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի վեց որոշում և հաշվարկվել է 5.45մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Վարչական չորս վարույթ ընթացքի մեջ են:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100.0հազ.դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 84.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դր. վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 81.7հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Լոռու տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում նմանատիպ խախտման համար կայացվել է 450.0հազ.դրամ վարչական տուգանքի երկու որոշում, իսկ Սյունիքի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 400.0հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար կայացվել է 150.0հազ.դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1,137մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամաբ կայացվել է 50.0հազ.դր. վարչական տուգանքի որոշում, Գեղարքունիքի տարածքային բաժինը տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դր. վարչական տուգանքի որոշում, Արարատի տարածքային բաժնի կողմից հինգ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում, Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. վարչական տուգանքի որոշում, իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

Բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր. վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար տասնմեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 1.1մլն.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 411.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու տարածքային բաժնի բաժնի կողմից հայտնաբերված նույն խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 240.66հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 6.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է նաև հրացան:

Արագածոտնի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 35.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ որսի կանոնների խախտման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 40հատ «սիգ» տեսակի ձուկն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Ընդհանուր առմամբ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից 12.01.2015–06.02.2015թթ. ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 19.1 մլն. դրամ:

<
>