«Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում անցկացվել է «Բնությունը մանուկների աչքերով» խորագրով ցուցահանդես

20-12-2014

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում անցկացվել է 2014 թվականի վերջին բնապահպանական թեմայով միջոցառումը: «Բնությունը մանուկների աչքերով» խորագրով այս միջոցառման շրջանակներում ներկայացվել են Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնի նկարչական, գոբելենի և մաքրամեի խմբակների սաների աշխատանքները: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև կենտրոնի ասմունքի, թատերական խմբերի, վոկալ-էստրադային և պարային համույթների սաները:

 

 

<
>