ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների և փայտանյութի տեղափոխման համար սահմանվել է 9.2 մլն ՀՀ դրամի վարչական տուգանք

11-09-2014

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից վերջին երկու ամիսների ընթացքում իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների և փայտանյութի տեղափոխման 92 դեպքի համար սահմանվել է 9.2 մլն ՀՀ դրամի վարչական տուգանք և հաշվարկվել 3.4 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետունի Քամալյանը հայտնել է, որ միայն մեկ օրվա ընթացքում իրականացրած օպերատիվ ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի ձեռք բերված փայտանյութի տեղափոխման 11 դեպք, ինչի արդյունքում սահմանվել է 1.1 մլն դրամի վարչական տուգանք և հաշվարկվել 800 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և փայտի ձեռքբերումից: Նախարարությունը հետևողական է լինելու բնապահպանական նորմերի խախտումները բացահայտելու և օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու գործում:

<
>