ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի ներկայացուցիչներին

18-06-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի նախագահ Դեյվիդ Մորիսոնին, հիմնադրամի տնօրեն Դենիել Սեպիկին և  հիմնադրամի ազգային համակարգող` Արման Վերմիշյանին:

Արամայիս Գրիգորյանը ողջունել է հյուրերին և նշել, որ նախորդ տարիների ընթացքում Կովկասի բնության հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ կատարված ներդրումներն ու իրականացված ծրագրերը էական առաջընթաց ու դրական տեղաշարժ են արձանագրել բնության հատուկ պահպանվող տարածքներում` հույս հայտնելով, որ այսուհետ ևս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը:

Դեյվիդ Մորիսոնը ողջունել և շնորհավորել է բնապահպանության նախարարին և հույս հայտնել, որ նորանշանակ նախարարի հետ կկարողանան արդյունավետ համագործակցել և իրականացնել իրենց հիմնական առաքելությունը` բնության հատուկ պահպանվող տարածքների բյուջեներին աջակցության ցուցաբերումը:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014-թ. ընթացիկ ծրագրերը, հետագա ֆինանսական աջակցության հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև մասնավոր և կորպորատիվ սեկտորի առավել ակտիվ ներգրավման հարցերը:

 

<
>