ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն

30-05-2014

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է  հանդիպման խնդրանքով իրեն դիմած մի խումբ քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Քաղաքացիները նախարարին են ներկայացրել գերատեսչության գործառույթներին առնչվող և իրենց հուզող հարցեր: Արամայիս Գրիգորյանը լսելով քաղաքացիների դիմումները՝ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է սեղմ ժամկետներում դրանց լուծում տալ, իսկ մի մասի դիմումներին լուծում է տրվել տեղում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մատուցել են բնապահպանության ոլորտի խնդիրների լուծման վերաբերյալ իրենց նկատառումները և առաջարկել համագործակցության հստակ ուղիներ:

Գրանցված քաղաքացիների մեծ թվի պատճառով, նախարար Արամայիս Գրիգորյանը նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին հանձնարարել է ընդունել դիմողների մյուս մասին: Քաղաքացիների բոլոր դիմումների և առաջարկների վերաբերյալ կազմվել է արձանագրություն և  հանձնարարականներ փոխանցվել պատասխանատու ստորաբաժանումներին:

 
 

 

<
>