ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր հանդիպել է բնապահպանության ոլորտում գիտական գործունեություն ծավալած ՀՀ ԳԱԱ և Հանրապետության առաջատար բուհերի 26 գիտնականի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Արամայիս Գրիգորյանն ընդգծել է գիտական ներուժի դերը ոլորտի զագացման և առկա խնդիրների կարգավորման հարցերում:
‹‹Այս հանդիպումն առաջինն է, բայց ոչ վերջինը. միասին մենք ճանապարհ ունենք անցնելու: Իմ ցանկությունն է, որ կարողանանք միասնաբար, միմյանց հետ համագործակցելով և գիտականորեն հիմնավորված քայլերով գործնականում նպաստել մեր երկրի կայուն զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու լուծմանը››:
Գիտնականները բարձրացրել են բնապահպանության ոլորտում իրենց հուզող մի շարք հարցեր, որոնց նախարարը խոստացել է առավել խորը և հանգամանորեն անդրադառնալ առաջիկայում: Քննարկվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության և գիտնականների միջև հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերի մշակման հարցը:
Գիտնականները պատրաստակամություն են հայտնել իրենց ուժերի ներածին չափով աջակցելու նախարարության նախաձեռնած բնապահպանական ծրագրերի իրագործմանը:
Նախարարը գոհունակությամբ է ընդունել գիտնականների արձագանքը և նշել. ‹‹Ես ձեր կարիքն ունեմ, բոլոր կարևոր որոշումներում ես հաշվի եմ առնելու ձեր կարծիքը, եզրակացություններն ու դիտարկումները՝ ճիշտ և հիմնավորված որոշումներ կայացնելու և կառուցողական լուծումներ գտնելու նպատակով: Ես այս ուղին եմ ընտրել և հուսով եմ, որ դուք էլ ինձ հետ կընթանաք առկա խնդիրները քայլ առ քայլ լուծելու ճանապարհով››:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց