ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության իրականացրած մեկօրյա օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի փայտի և հողի բերրի շերտի տեղափոխման 25 դեպք

19-05-2014

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության իրականացրած մեկօրյա օպերատիվ  աշխատանքների արդյունքում հայտնաբերվել  է փայտի և հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման  մոտ քսանհինգ դեպք: Միջոցառումներն անցկացվել են ՀՀ Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում: Բոլոր մեքենաները տեղափոխվել են ՀՀ բնապահպանության նախարարության  բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների հատուկ պահպանվող հրապարակներ, կազմվում են արձանագրություններ և հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը, ինչը կհրապարակվի լրացուցիչ: Օպերատիվ աշխատանքները շարունակվում են:

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ հետևողական է լինելու ապօրինի ծառահատումների և շրջակա միջավայրին վնաս հասցնելու այլ դեպքերը բացահայտելու, կանխարգելելու հարցում և հանրապետության ազգաբնակչությանը կոչ է անում զերծ մնալ ապօրինի գործողություններից: 

<
>