ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտումների դեպքերի համար կայացրել է վարչական տուգանքի 13 որոշում

19-05-2014

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանկողմից 12.05-16.05.2014թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  860.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 578.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես` Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանությաննորմերի խախտմաներկու գործերի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  505.5հազ.դր ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից համատեղ իրականացրած շրջայցի ընթացքում  հայտնաբերված խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 12.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

        Տավուշի բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում  հայտնաբերված խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:  

      Կենսապաշարների, հողերի, թափոնների վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների  իրականացրած ստուգայցերի ընթացքում  հայտնաբերվածհողերի պահպանության ոլորտին առնչվող խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների  իրականացրած ստուգայցերի ընթացքում  հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ      Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

        Ջրերի վերահսկողության բաժինըմեկ տնտեսվարողի մոտ իրականացված  սրտուգման արդյունքում  հայտնաբերված շրջակա միջավայրի վրա ազդեցությաննորմերիխախտման համար կայացրել է 100հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

   Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Վայոց ձորի և Շիրակի տարածքային ստորաբաժանումները  մեկական տնտեսվարողի  նկատմամբ կայացրել են 50.0հազարական դրամի  վարչական տուգանքների  որոշումներ:

        Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման  և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների  համատեղ իրականացրած շրջայցի ընթացքում  առգրավվել է վեց հատ տիրազուրկ ցանց և  15.0կգ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ, իսկ   առգրավված 8.5կգ կենդանի խեցգետինը  բաց է թողնվել Սևանա լիճ:

       Շիրակի ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում  հայտնաբերված  խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և առգրավվել է  չորս խեցգետնաորսիչ և 2.0կգ կենդանի խեցգետին, ինչը բաց է թողնվել ջրամբար:

     Տավուշի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքների  որոշումներ:

   Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 741.5հազ.դր. գումար:

<
>