«Թանգարանների գիշերներ» ՀՀ ԲՆ «Հայաստանի բնության պետական թանգարան»-ում

16-05-2014

ՀՀ բնապահպանության նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում 2014թ. մայիսի 17-ին տեղի կունենա թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշերվան» նվիրված միջոցառում: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը հանդես կգա «Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո:

Միջոցառման շրջանակում «Հայաստանի բնության պետական թանգարան»-ում կներկայացվի «Արվեստի շունչը Մեսրոպյան տառերում» խորագրով ցուցահանդեսը և տեղի կունենա համերգ` Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ: Համերգային ծրագրով հանդես կգան նաև Երևանի «Քուշնարյանի» անվան արվեստի դպրոցի սաները /տնօրեն Էդգար Գյանջումյան/:

<
>