Մշակվում է ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի վարչական տարածքի <<Բբխան>>, <<Բլդան>>, <<Բանջարկութ Թալա>>, <<Աճարկութ թալա>>, <<Գմբեթի շեկ պադյոմի>> և <<Դռան գյոլի>> կոչվող ջրաղբյուրներից ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

27-10-2017

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

 ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և  N218-Ն որոշումների պահանջների համաձայն  մշակվում է ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի  խմելու-կենցաղային  նպատակով  համայնքի  վարչական տարածքի <<Բբխան>>, <<Բլդան>>, <<Բանջարկութ Թալա>>, <<Աճարկութ թալա>>, <<Գմբեթի  շեկ  պադյոմի>>  և <<Դռան գյոլի>>  կոչվող  ջրաղբյուրներից  11,06 լ/վ  ջրաքանակով    ջրառի  ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքնեին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից–18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2017 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:  

 ՀՀ բնապահպանության նախարարություն

<
>