Վարչապետը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

03-05-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արամ Հարությունյանին երկար տարիների համատեղ աշխատանքի համար:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք: Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ թիմային աշխատանքով կկարողանան հաջողություն արձանագրել:

<
>