ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած միջոցառումների ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում հաշվարկվել է 1.3 մլն. ՀՀ դրամի վարչական տուգանք

14-04-2014

07.04.2014-11.04.2014թթ ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների,  շրջայցերի ընթացքում խախտումների հայտնաբերման, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննությունների արդյունքում կայացվել է  1350.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի տասնինը որոշում և հաշվարկվել է 142.5հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես`

  Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման ութ գործի քննության արդյունքում կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի ութ որոշում:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 142.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է մեկ ցանցաորսիչ և մեկ էլեկտրական մարտկոց:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի հետ համատեղ իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանք, իսկ առգրավված 11.5կգ խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:    

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած փայտանյութի ապօրինի տեղափոխման

ութ դեպքի  համար կայացվել է  800.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի ութ որոշում:

    Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 827.0հազ.դր. գումար:                                     

<
>