ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում նշանակվել է մոտ 1.4 մլն ՀՀ դրամի տույժ և տուգանք

24-03-2014

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 17.03-22.03.2014թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  730.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 662.77հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված՝ օրենսդրության բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման երկու գործով երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 282.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Բնապահպանության նախարարության կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վնասակար նյութերի վերահսկողության ստորաբաժանմանաշխատակիցների՝ երկու կազմակերպություններում  իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 230.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 350.77հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                   

     Արարատի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման փաստովմեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում,  առգրավվել է 3.2կգ կենդանի  խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է նաև 5 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 5.0կգ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:

     Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված երկու գործով երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարությանկիրառած պատժամիջոցներից պետականբյուջե հաշվետուժամանակահատվածում մուտք է եղել 500.0հազ.դր. գումար:                                     

<
>