ՀՀ բնապահպանության նախարարության հերթական բացահայտումները

24-02-2014

ՀՀ բնապահպանության նախարարության 10.02-21.02.2014թթ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչական վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  850.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել է  105.98հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես՝Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու գործով  կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է  105.98հազ.դր. ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երեք գործով  կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

   Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման  և ՀՀ ոստիկանության  Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է  50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և առգրավվել է 13.45կգ կենդանի  խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման  և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների  համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է  50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և առգրավվել է 5.0կգ. կենդանի  խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ:

     Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու գործով  կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

     Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Սյունիքի և Շիրակի տարածքային ստորաբաժանումները  երկուական տնտեսվարողի  նկատմամբ կայացրել են 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:

     Արմավիրի և Արարատի տարածքային ստորաբաժանումների   կողմից մեկական տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազական դրամի  վարչական տուգանքի  որոշումներ:

 Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարությանկիրառած պատժամիջոցներից պետականբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.63 մլն.դր. գումար:                                     

<
>