ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտումների դեպքերի համար նշանակել է 2.43մլն. ՀՀ դրամի վարչական տուգանք

09-06-2014

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 02-06.06.2014թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.43մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 31 որոշում և հաշվարկվել է 1.53մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի ծառահատման երկու դեպքի քննության արդյունքում կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 357.41հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 46.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է երեք խեցգետնաորսիչ և 3.0կգ կենդանի խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել ջրամբար: Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ հրացանը սահմանված կարգով հանձնվել է ՀՀ ոստիկանության Վեդու բաժին:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած նմանատիպ խախտման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում իսկ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի և Կոտայքի տարածքային բաժինների աշխատակիցների հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման մեկական դեպքի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման համար կայացվել է 500.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 420.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած նմանատիպ խախտման դեպքի համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մեկ գործ քրեական հանցագործության կասկածանքով ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին:

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած նույն խախտման վեց դեպքի համար կայացվել է 600.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 360.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման երկու դեպքերի համար կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 120.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման երեք դեպքի քննության արդյունքում կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար` Երևանի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.28մլն.դր. գումար:

<
>