ՀՀ բնապահպանության նախարարությունն շարունակում է Արարատի և Արամավիրի մարզերի ապօրինի խորքային հորերի լուծարման աշխատանքներ

08-01-2014

ՀՀ բնապահպանության նախարարի մոտ անցկացված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության ծրագրով և ՀՀ կառավարության կողմից հաստատված բնապահպանության ոլորտի գծով գերակա խնդիրները և միջոցառումները: Մասնավորապես հատուկ քննարկման առարկա է դարձել ըստ նախօրոք հաստատված ժամանակացույցի, Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքների ընթացքը: Ամփոփվել են նախորդ ամիսներին կատարված աշխատանքները, փակման ընթացքի մեջ գտնվող հորերում տարվող գործընթացը և առաջիկայում իրականացվելիք աշխատանքները: Հաստավել է այս ուղղությամբ 2014 թ. առաջին եռամսյակի կատարվելիք աշխատանքների պլանային ժամանակացույցը:

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում ԲՆ համապատասխան ստորաբաժանումները համայնքային և մարզային կառույցների հետ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի 30 համայնքներում հաշվառել են լուծարման և կոնսերվացման ենթակա համայնքային պատկանելության խորքային հորերը: Համայնքների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ լուծարման աշխատանքներ իրականացնելու շուրջ:

<
>