Ամանորյա տոների նախօրեին Գերմանիայի Բնության Պահպանության Միության հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները իրականացրել են արտագնա աշխատանքային նիստ ՀՀ Կապան քաղաքում` որսագողության դեմ պայքարի թեմայով:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք: Նիստի արդյունքում որոշվեց կենդանիների անօրինական որսի կանխարգելման նպատակով ՀՀ Սյունիքի մարզում բեզոարյան այծերի և մուֆլոնի ապրելավայրերում բարձրացնել ստուգիչ այցերի քանակը`ներգրավելով տեղի բնակչության և ոստիկանության ներուժը:
Որսագողությունը դարձել է կենդանիների բազմաթիվ տեսակների`այդ թվում բեզոարյան այծերի և մուֆլոնների նվազման պատճառ: 2011 թվականից Գերմանիայի Բնության Պահպանության Միության հայաստանյան մասնաճյուղը հիմնել է որսագողության դեմ պայքարի գործառնական/օպերատիվ աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները: Խմբի անդամներն իրականացնում են շուրջօրյա աշխատանքներ` ուղղված ապօրինի որսի կանխարգելման և չարտոնագրված որսորդական զենքի բռնագրավման:
Գերմանիայի Բնության Պահպանության Միության հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները 2013թ. դեկտեմբերին, տեղի բնակչության բնապահպանական իրազեկության և հետաքրքրության բարձրացման նպատակով p>Կապան քաղաքի, Լիճք և Գեղի գյուղերի դպրոցներում ճանաչողական դասընթացներ են անցկացրել:
Ամփոփելով մրցույթի արդյունքները` հաղթողներին հանձնվել են նվերներ հետևյալ անվանակարգերում`
- մանկական նկարներ և ձեռքի աշխատանքներ,
- դպրոցական շարադրություններ և սեղմագրեր:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց