«Խոսրովի անտառ» արգելոցի այցելուների կենտրոնի հարակից տարածքի սանիտարական հատումների մասին

09-12-2013

Հանգստյան օրերին  էլեկտրոնային մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որում ասվում էր, որ «Խոսրովի  անտառ» պետական արգելոցում «համատարած ծառահատումներ» են կատարվում:

   «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը պարզաբանում է, որ տարածված տեսանյութի կադրերում երևացող ծառահատումները կատարվել են. արգելոցի «Խոսրով»  տեղամասի այցելուների կենտրոնի հարակից տարածքի բարեկարգման և ծառատնկման 2014 թ. ծրագրավորված աշխատանքների շրջանակում: Կենտրոնի տարածքում սկսվել են  աշխատանքների նախապատրաստական փուլը, ինչով նախատեսված է արմատախիլ անել 50-60 տարեկան նախօրոք հաշվառված չորացած ծիրանենիները:

<
>