ՀՀ բնապահպանության նախարարության հերթական բացահայտումները

03-12-2013

    ՀՀ բնապահպանության նախարարությունը շարունակում է օպերատիվ ստուգայցերը Հայաստանի հանրապետության մարզերում: Նախորդ օրերի ընթացքում արագ արձագանքման խումբը հայտնաբերել է տասներկու խախտման դեպք, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ: Հաշվետու ժամանակահատվածում Բնապահպանության նախարարության ստորաբաժանումների հայտնաբերած խախտումների քննության արդյունքում կայացվել են 900.0 հազար դրամի վարչական իրավախախտման համար տուգանքների որոշումներ և հաշվարկվել է 740.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1 մլն 571.5 հազար դրամ գումար:

Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության խախտման գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 540.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվել է 80.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմավիրի ստորաբաժանումը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման գործի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված հանքանյութի ապօրինի տեղափոխման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների շրջայցերի ընթացքում առգրավվել է 56 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի երկու դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 15.4կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ հայտնաբերված տիրազուրկ 10.0 կգ. «կարաս» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին:

Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ չորս խեցգետնաորսիչ, իսկ առգրավված 3.5 կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

<
>