ՀՀ բնապահպանության նախարարության 18-25.11.2013 թ. բացահայտումները

27-11-2013

ՀՀ բնապահպանության նախարարությունը 18 - 25 .11.2013 թ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի, նախարարության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացրել է 600.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի ութ որոշում և հաշվարկել 139.25 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Նախարարության վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության ոլորտին առնչվող գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 61.25հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու  տարածքային ստորաբաժանման աշխատակիցների արձանագրած  խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 18.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր.  ընդհանուր գումարով  վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:     Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում  երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի  երկու որոշում:

      Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների  շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.  գումարի  վարչական տուգանքի  որոշում: Առգրավվել է  երեք հատ խեցգետնաորսիչ իսկ առգրավված 3կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

     Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.  գումարի  վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 9.5կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման և ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցներիիրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք, ինչի վերաբերյալ   ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կատարվում է հետաքննություն:

   Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարությանկիրառած պատժամիջոցներից պետականբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 472.0 հազ.դր. գումար:                                     

<
>