ՀՀ բնապահպանության նախարարությունը նոր խախտումներ է հայտնաբերել

28-10-2013

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 21-25.10.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.15մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 28 որոշում և հաշվարկվել է 2.27մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 107.1 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա հաշվարկվել է 832.0հզ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 176.2 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 95.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած նմանատիպ մեկ այ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժինը տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Նույն չափով տուգանք է նշանակել նաև Երևանի տարածքային բաժինը:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած հանքանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 168.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած Փայտանյութի ապօրինի տեղափոխման
մեկ դեպքի համար կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում: Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի ընթացքում հայտնաբերված նմանատիպ մեկ այլ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.96 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների վերահսկողական աշխատանքների իրականացման արդյունքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու դեպքի համար կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.95մլն. դր.գումար:

Աարագ արձագանքման աշխատանքային խմբի նախորդ օրերի ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կայացրած քսանվեց որոշումներով պետական բյուջե պետք է մուտքագրվի վարչական իրավախախտումների գործերով 1,26 մլն դր. իսկ բնությանը պատճառած վնասի վերականգնման մասով 791.99 հազ. դր.:

<
>