ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

17-09-2013

Բնապահպանական պետական տեսչության 06-13.09.2013թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների,տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.49 մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 525.6հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ   

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 200.0հազ.դր.  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 453.6 հազ.դր. ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Գեղարքունիքի տարածքային բաժնի  վարույթին հանձնված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում կայացվել է 50.0 հազ.դր. գումարի  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 22.0հազ.դր. գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Հողերի պահպանության ոլորտ      

 Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար  2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 110.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: 

     Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0հազ.դր. գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Ջրերի պահպանության ոլորտ

          Ջրերի վերահսկողության, Արմավիրի և Արարատի տարածքային բաժինների կողմից  չորս տնտեսվարողների մոտ  իրականացված համատեղ ստուգումների արդյունքում  հայտնաբերված խախտումների համար կայացվել է 390.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար

       Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է             50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

        Արմավիրի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:                                                                    

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

          Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 400.0հազ.դր.  ընդհանուր գումարի  վարչական տուգանքիչ որս որոշում:

  Հանքանյութի ապօրինի տեղափոխում

       Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի  սորուն նյութի տեղափոխման  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում: 

   Ապօրինի որս

          Արագածոտնիտարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերված ապօրինի  որսի  դեպքի համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

     

Ընդհանուր առմամբ տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 960.0հազ.դր. գումար:                                     

<
>