ՀՀ բնապահպանության նախարարը հրաման է ստորագրել Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման վերաբերյալ

13-09-2013

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման նպատակով ստեղծվել է աշխատանքները համակարգող հանձնաժողով: Հրամանով ստեղծվել է նաև վերոհիշյալ մարզերում ձկնաբուծական նպատակով օգտագործվող խորքային հորերի ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների շուրջ ստեղծված իրավիճակը և խորքային հորերի մոնիթորինգի ավտոմատ համակարգի ներդրման հնարավորությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ: Նախարարի հրամանի մեկ այլ կետով ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք կազմակերպելու են Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծական նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության օգտագործվող խորքային հորերի լուծարումը:

Հաստատվել է Հանձնաժողովի և աշխատանքային խմբերի աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

Նախարար Արամ Հարությունյանը վերոհիշյալ հրամանի կատարման հսկողությունը վերապահել է իրեն և Հանձնաժողովին հանձնարարել յուրաքանչյուր երկուշաբթի ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

<
>