Քննարկվել է KFW և WWF-ի հետ համագործակցության հետագա ծրագրերը:

03-09-2013

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է KFW և WWF-ի ներկայացուցիչներին: Կողմերը քննարկել են «Արփի լիճ» ազգային պարկի հետագա զարգացմանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև բաց դրամաշնորհային ծրագրի խորհրդատուի ընտրության առաջին փուլի և նախատեսվող մրցույթի հայտարարման մասին հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

     Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է, որ վերջին տարիների համագործակցությունը հանգեցրել է բավականին լուրջ արդյունքների, որոնք տեսանելի են ոչ միայն կողմերրին, այլ նաև հանրությանը: 

«Այն պայմանավորվածությանները, որոնք այսօր ձեռք կբերվեն, մենք պատրաստ ենք առանց շեղումների կյանքի կոչել: Կարծում եմ, որ դրանք փոփոխման ենթակա չեն լինի»,- նշել է Արամ հարությունյանը:

      Շնորհակալություն հայտնելով նախարարին գերմանական երկու կառույցների ներկայացուցիչներին ընդունելու համար՝ դեսպան Մորելը նշել է, որ գերմանական կողմը  պատրաստ է իր ջանքերը նպատակաուղղել խնդրո առարկա հարցերին լուծումներ տալու ուղղությամբ:


 

 

<
>