ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի բացահայտումները

29-08-2013

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի անցկացրած նախորդ օրերի ստուգայցերի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման ութ դեպք: Մեկ «Կամազ», վեց «Զիլ-130» և մեկ «Գազել» մակնիշի ավտոմեքենաներից առգրավվել է փաստաթղթերով թույլատրված չափաբաժիններից 24 խմ. ավել բնափայտ: Տեղում կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Հաշվարկվել է 720.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և ևս 500.0 հազար դրամի վարչական տուգանք:

Տարածքային ստորաբաժանումների կողմից նաև կայացվել է 500.0 հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 52.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

   Հողերի պահպանության ոլորտ

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: 

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտուման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Ջրերի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խորքային հորի ապօրինի հորատանցման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի և հորատանցումը դադարեցնելու որոշումներ:

    Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերվածառանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:

    Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժնի  վարույթին հանձնված գործի քննության արդյունքում կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

    Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնիաշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկֆիզիկական անձինկատմամբ կայացվել 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 4.0կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 3.0կգ. կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Կառնուտի ջրամբար: Առգրավվել է նաև 4 խեցգետնորսիչ:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.67մլն.դր. գումար:

<
>