ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (12-18.08.2013թթ.)

20-08-2013

Բնապահպանական պետական տեսչության՝ 12-18.08.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, արդյունքում կայացվել է 480.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 245.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում հաշվարկվել է 75.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 170.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում իսկ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և "Սևանի ԱՊ" ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Առգրավված 15.8կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ:

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված արագ արձագանքման խումբը իրականացնում է շրջայցեր ՀՀ մարզերում:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.83մլն.դր. գումար:

<
>