Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասին

20-08-2013

ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյաննայսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Նորանշանակ դեսպանի առաջին հանդիպումը բնապահպանության նախարարին նշանավորվել է բնապահպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների ստեղծման նախադրյալների քննարկումով:

Դեսպանը ներկայացրել է Լիտվայի կողմից իրականացվող թվինինգային ծրագրերի կատարման ընթացքը և առաջարկել հնարավորության դեպքում ի թիվս այլ ոլորտների համագործակցել նաև այս ուղղությամբ:

Արամ Հարությունյանը ողջունելով դեսպան Պետրիկասին Հայաստանում` նշել է, որ Հայաստանը և Լիտվան համագործակցության բավականաչափ ներուժ ունեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում թե՜ միջազգային կոնվենցիաներովշրջանակներում ստանձնած պարտավորությունների շրջանակներում, թե՜ երկկողմ հարաբերություններում: «Հայաստանի բնապահպանության նախարարությունը մասնակից է շուրջ քսան միջազգային կոնվենցիաների և անհրաժեշտ է ուղիներ որոնել այդ ոլորտում համագործակցելու ուղղությամբ: Բացի սա, պետք է մշակել Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության ուղիները և այն առաջարկում եմ սկսել օրենսդրական դաշտի ձևավորումից»,- նշել է նախարար Հարությունյանը:

Դեսպանը խոստացել է մեծապես նպաստել այդ համագործակցության կայացմանը:

Ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց`արդյունավետ համագործակցության հենք ստեղծելու կապակցությամբ: 

 

<
>