Լույս է տեսել «Խոսրովի անտառ» տեղեկատու ամսաթերթի անդրանիկ համարը

12-08-2013

  Լույս է տեսել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Խոսրովի անտառ» տեղեկատու ամսաթերթի անդրանիկ համարը: Թողարկումում տեղ են գտել արգելոցի վերաբերյալ պատմաաշխարհագրական տեղեկություններ, ինչպես նաև արգելոցային ռեժիմի հիմնական դրույթները: Հիմնադրույթներում զետեղվել են այն հարցերի պատասխանները, որոնց  պարզաբանման խնդրանքով քաղաքացիները հաճախ են դիմում ՀՀ բնապահպանության նախարարությանը և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին: Տեղեկատուի մյուս թողարկումներում ևս հրապարակվելու են արգելոցի կենսաբազմազանության վերաբերյալ նյութեր և հասարակությանը հետաքրքրող հարցերի պատասխաններ:

Նյութեր 1,  2

<
>