Քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

30-07-2013

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում՝ առաջարկություններ և դիտողություններ ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկությունները, ծավալվել է շահագրգիռ քննարկում: Նախարար Արամ Հարությունյանը կարևորել է առաջարկների վերաբերյալ աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքները, որոնք ներկայացնում են հանրային շահերը: Աշխատանքային խումբը հիմնականում ընդունել է առաջարկությունները և դիտողությունները: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը շեշտել է, որ օրենքի նախագծի հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ նպաստելու է գործարար միջավայրի բարելավմանը՝ պարզեցնելով փորձագիտական եզրակացությունների ստացման ընթացակարգը:

Քննարկման ավարտին նախարարն աշխատանքային խմբին հանձնարարել է սեղմ ժամկետներում դիտարկել բոլոր առաջարկությունները և արդյունքների մասին տեղեկանքը ներկայացնել շահագրգիռ կողմերին:

<
>