ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (22.07-28.07.2013թթ.)

29-07-2013

Բնապահպանական պետական տեսչությանկողմից 22.07-28.07.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության,բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.96 մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 2.98 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես` 

Բուսական աշխարհիպահպանության ոլորտ    
   Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 100.0հազ.դր. գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 27.0 հազ.դր. գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  երկու դեպքի քննության արդյունքում կայացվել է 60.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 120.5 հազ.դր. ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  երկու դեպքերով հաշվարկվել է 1.82 մլն.դր. ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Հողերի պահպանության ոլորտ   
   Սյունիքի տարածքային բաժնի կողմից  երկու տնտեսվարողների մոտ իրականացված  ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների  համար  կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 780.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                 

     Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ     
   Լոռու տարածքային  բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման  ընթացքում  հայտնաբերված  խախտման համար  կայացվել է  100.0 հազ.դր.   գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 114.36 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                                                                                                   

Հանքանյութի ապօրինի տեղափոխում     
   Շիրակի  տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

         Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար    
       Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից  մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:                 

    Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

    Սյունիքի  տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

   Փայտանյութի ապօրինի տեղափոխում
      Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված իրավախախտման տաս դեպքերի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1.0 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի տաս որոշում:

        Ապօրինի որս     
    Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության  Գեղարքունիքի և Մարտունու   բաժինների աշխատակիցների  համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի    վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 25.0 հազ.դր. գումարի վնաս:   Առգրավված 34,5 կգ.կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ 5 հատ /2կգ./ սիգ տեսակի ձուկը  ինչպես նաև «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված տիրազուրկ 220 հատ /22կգ/ կարաս տեսակի  ձկները սահմանված կարգով հանձնվել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

        Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.17մլն.դր. գումար:                                     

<
>