ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (15.07-21.07.2013թթ.)

22-07-2013

Բնապահպանական պետական տեսչության 15.07.2013-21.07.2013թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության,բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.07 մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 2.19 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  
   Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  դեպքի քննության արդյունքում կայացվել է 70 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 190.5 հազ.դր. գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Հողերի պահպանության ոլորտ 
  Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից  մեկ տնտեսվարողի մոտ իրականցված  ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.65 մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

   Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
    Լոռու տարածքային  բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման  ընթացքում  հայտնաբերված  խախտման համար  կայացվել է  100.0 հազ.դր   գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 83.8 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում
  Արագածոտնի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:
Գեղարքունիքի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

     Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար     
  Շիրակի տարածքային բաժնի մեկ տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Երևանի տարածքային բաժնի մեկ տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

    Փայտանյութի ապօրինի տեղափոխում
    Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
    Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
    Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների համար երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 180.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Ապօրինի որս
  Բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժինների  աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 13.0 կգ խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
  Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է 7 հատ <բեղլու> տեսակի ձուկ: Բնախախտի  նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ:

     Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչությանկողմից կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե մուտք է եղել 1.31 մլն.դր. գումար:

<
>